Առավոտը Վաղոն նորից անհանգիստ էր։
- Հարևան, մի քանի տեղ կարդացի, որ էսօր հնագետների օրն ա։ Հիմա չգիտեմ՝ շնորհավորե՞մ, թե չէ։
- Ինչի՞ չգիտես։
- Ճիշտն ասած, չգիտեմ՝ հնագետն ինչ ա, ասի կարող ա դու իմանաս։
- Դրանք էն մարդիկ են, որ հին բաներ են գտնում ու ուսումնասիրում։
- Հին մարդկանց էլ են ուսումնասիրու՞մ։
- Հա։
- Այսինքն՝ նախկինների՞ն։
- Դե, եթե ուզում ես՝ էդպես էլ կարաս ասես, ամեն հին բան նախկին ա։
- ՈՒրեմն նախկիններին ուսումնասիրում են, որ ջեբները պլան գցեն ու գործ սարքե՞ն։
- Վաղո, էլի քո խասյաթի համաձայն ուրիշ տեղ ես տանում, դրա համար չեն ուսումնասիրում։
- Բա նախկիններին էլ ինչի՞ համար պիտի ուսումնասիրեն, գործ սարքելու չէ՞։
- Ախր Վաղո, պատկերացրու՝ հողը փորում են ու մի էրկու հազար տարվա կմախք են գտնում։ Ինչի՞ պիտի դրա ջեբը պլան գցեն, իմաստը ո՞րն ա։
- Վայ քու արա, ուրեմն է՞դ կարգի նախկինների են ուսումնասիրում։
- Դե հա։
- Ինչ լավ ա՝ չշնորհավորեցի։
- Ինչի՞ ես էդպես ասում։
- Բա հլը մտածի, ինչքան փչացած պիտի ըլնես, որ հազար տարվա մեռելների վրա գործ սարքես։ ՈՒրեմն դրանք էս փթիրներից վերան են։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ